Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ԽԱՌԱՏՅԱՆ

Պատմաբան, բանասեր

Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1967-73թթ աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1973-85թթ՝ ՀՀ ԳԱ գիտական ինֆորմացիայի կենտրոնի, 1985-88թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1972թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1986թ.՝ դոկտորի գիտական աստիճան (2009թ-ից՝ պրոֆեսոր): 1991թ-ից Հայ հասարակական մտքի և մամուլի բաժնի վարիչն է, 1988թ-ից, միաժամանակ՝ «Լրաբեր հասարակական գիտական» հանդեսի գլխավոր խմբագիրը: 1986թ-ից դասավանդել է ԵՊՀ-ում, 2011թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 2008թ-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի լրագրության ամբիոնի վարիչն է։ Աշխատանքները վերաբերում են հայ մամուլի և հասարակական մտքի պատմությանը, հայ հասարակական հոսանքների և դրանց ներկայացուցիչների բնութագրին, ինչպես և Կոստանդնուպոլսի ու Զմյուռնիայի հայ գաղթօջախների պատմության հիմնահարցերին։ Կազմել է «Արևելյան մամուլ» (1871-09թթ) և «Մեղու» (1856-65թթ) հանդեսների մատենագիտությունները: Հրատարակվել են նրա «Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից» (1980թ.), «Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1857-1896)» (վավերագրեր և ծանոթություններ, 1984թ.), «Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908թթ)» (1989թ.), «Հասարակական միտքը Զմյուռնիայում հայ մամուլում (1840-1900)» (1995թ.), «Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը 15-17-րդ դդ» (2007թ.), «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» (2015թ.) մենագրությունները: 2008թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակին: 2010թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար