ՄՀԵՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմաբան

11 դեկտեմբեր, 1939 - 22 հոկտեմբեր, 2013

Ծնվել է Երևանում: 1962թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, որից հետո մեկ տարի աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդայի միջնակարգ դպրոցում: 1964թ. ընդունվել է մանկավարժական ինստիտուտի առկա ասպիրանտուրան` հայոց պատմության գծով: 1967-75թթ աշխատել է իբրև ինստիտուտի գիտական քարտուղար: 1972թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1975-95թթ եղել է հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1997թ-ից եղել է ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը: Հեղինակել է շուրջ 100 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ, որոնցից 10-ը` մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ։ Աշխատությունները վերաբերում են 19-րդ դարի 2-րդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժումների, հասարակական-քաղաքական մտքի, 1915-16թթ Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հիմնահարցերին։ Հեղինակել է «Հայաստանը 1912-1920 թվականներին» (2003թ.) բուհական ձեռնարկը։ 1996թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2002թ-ից՝ պրոֆեսոր)։ Հրատարակվել են նրա «Հայոց Մեծ եղեռնը պատմագրության մեջ» (1993թ.), «Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հարցերը հայ պատմագրության մեջ» (1998թ.), «Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հիմնահարցերը հետխորհրդային հայ պատմագրության մեջ» (2005թ.) աշխատությունները: 2000թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգրի, 2003թ.՝ Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի հուշամեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2005թ.՝ ՀՀ կառավարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար