Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Լեզվաբան, բառարանագիր

27 հուլիս, 1940 - 10 նոյեմբեր, 2011

Ծնվել է Երևանում: Եղել է լեզվաբան Սերոբ Ղազարյանի որդին: 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1966թ.՝ ասպիրանտուրան: 1966թ-ից աշխատել է ԵՊՀ-ում, 1995թ-ից եղել է հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչը: 1993թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները նվիրված են գրաբարին, միջին հայերենին, բառարանագրությանը: Համահեղինակ է «Գրաբարի ձեռնարկի» (1986թ.) և «Հայոց լեզվի պատմության գործն, դասընթացի» (1989թ.), բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն (2002թ.), կենդանիների անունների հայերեն-ռուսերեն- լատիներեն կարգաբանական (6 պրակ, 1992-2001թթ), միջին հայերենի (հ.1-2, 1987-92թթ, համահեղինակ), գրաբարի (հ.1-2, 2000թ.) և թուրքերեն-հայերեն (2003թ.) բառարանների: Եղել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աստիճանաշնորհող մասնագիտական խորհրդի անդամ: Մահացել է Երևանում: