
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: Թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանի ամուսինն է: 1983-91թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 1986-92թթ եղել է «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչ, 1993-94թթ` «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ: 1989-94թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարանում: 1995թ. եղել է Հայաստանի պետական Կապելլայի արտիստ: 1994-96թթ հեղինակել և կազմակերպել է «Գուադեմաուս» 4 երաժշտական փառատոները: 1995-97թթ ծառայել է Հայաստանի Ազգային Բանակում: 1997-2002թթ հեղինակել և վարել է բազմաթիվ հեռուստատեսային և ռադիոհաղորդաշարեր` «Արտ պրոմո», «Վոքս մունդի», «Սաբոտաժ», «Սա մեր հայրենիքն է» և այլն: 2000թ. ստեղծել է «Արծրունի» պրոգրեսիվ-ռոք խումբը: Հանդես է եկել տարբեր երաժշտական ոճերում` կամերային երաժշտությունից մինչ ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային: Հեղինակել է 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղի թատրոնի («Գիրք ծաղկանց»), բալետի («Ներդուրս») և բազմաթիվ ակտուալ արվեստի ակցիաների (Քիմիական անձրև, Չսերտաց դասեր) համար գրված երաժշտություններ: Գրել է երգաշար՝ ասորական արևելքի եկեղեցու պատարագի և սրբազան ծեսերի մշակումներով և Մեսրոպ Մաշտոցի պահպանված 11 շարականների մեկնությամբ: 2003թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, նրա «Կոմիտաս` տասը հայտնություն» երկը արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ», իսկ 2004թ. ԱՄՆ-ում` «Լավագույն ձևավորում» և «Լավագույն ազգային ալտերնատիվ ալբոմ» մրցանակների: Երաժշտի ձայնասկավառակներն ու տեսասկավառակները հրատարակվել և վերահրատարակվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ռուսաստանում: Թողարկել է «Նախաբան» (1991թ.), «Ethnophonica» (1996թ.), «Սա մեր Հայրենիքն է» (1998թ.), «Կոմիտաս. Տասը հայտնություն» (2002թ.), «Live Cuts» (2002թ.), «Cruzaid» (2002թ.), «That’s All Live» (2002թ.), «The Best of 1996-2002» (2005թ.), «Assyrian Way» (2006թ.), «Crusade» (2007թ.), «Sacred Rituals» (2009թ.), «Sacred Episodes» (2009թ.), «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ» (2011թ.) սկավառակները: Ակտիվ համերգային գործունեություն է ծավալել Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: 2014թ. եղել է «Մելոման քլաբ» հաղորդաշարի հեղինակն ու վարողը, 2016թ.՝ «Տրիո Նուովո» համերգային նախագծի հեղինակը, վոկալիստն ու կիթառահարը, 2017թ.՝ Հայաստանի հանրային ռադիոյի «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակն ու վարողը: 2019թ. ընտրվել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի մախագահ: