Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՌՈԲԵՐՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Արձակագիր, բանահավաք

Ծնվել է 1937թ. օգոստոսի 21-ին, Արցախի Դաշպուլաղ գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1957թ.՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: 1957-60թթ ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո հեռակա կարգով ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը: 1961-63թթ աշխատել է Ստեփանակերտի ԼԿԵՄ քաղկոմում որպես տեսուչ, ապա դպրոցական բաժնի վարիչ: Այնուհետև աշխատանքի է անցել ԼՂԻմ մշակույթի վարչությունում որպես ավագ տեսուչ, ԼՂԻՄ ժողովրդական ստեղծագործության տան տնօրեն: Եղել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրենը և տնօրենը, երգի պարի համույթի տնօրենը, ԼՂԻՄ մշակութալուսավորական աշխատանքի և ժողովրդական ստեղծագերծության գիտամեթոդական կենտրոնի տնօրենը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի վարչության պետը և նախարարի տեղակալը, կադրերի վերապատրաստման և ասեստավորման հանրապետական ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչը: 1999թ. ընտրվել է Արցախի մշակույթի հիմնադրամի նախագահ: Դարձել է «Մենք ենք մեր սարերը» պետական համույթի հիմնադիրն ու գործադիր տնօրենը: 2003թ. ընտրվել է Արցախի պետական հիմնարկների, գիտության կրթության մշակույթի և սպորտի աշխատողներին արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ, 2005թ.է «Զարթոնք» մշակութային կենտրոնի տնօրեն: Հիմնադրել է «Մշակույթ» ամսագիրը և աշխատել որպես գլխավոր խմբագիր: Արցախի և Հայաստանի գրողների միությունների անդամ է: Հեղինակել է մի շարք գրքեր: Հրատարակվել են նրա «Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից» (1978թ.), «Իմ հավատը» (1994թ.), «Քիչ մը ժպիտ» (1995թ.), «Հավերժական սիրո ճանապարհը» (1998թ.), «Զոքանչալոգիա» (2001թ.), «Բարին ընդ ձեզ» (2001թ.), «Ո՞վ է, ի՞նչ է» (2001թ.), «Բան ասեմ լսիր» (2002թ.), «Առածանի» (2003թ.), «Խաղիկներ» (2005թ.) և այլ գրքեր: Երկար տարիներ աշխատելով մշակույթի ասպարեզում, ուսումնասիրել է հանրապետության թատերական գեղարվեստական ինքնագործունեության պատմությունը և այն հրատարակել որպես ժողովածու: Կազմել է «Ղարաբաղյան ղողանջներ» երգարանի երկու մասերը (1983թ., 1987թ.):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար