Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԱՐԱՄ ԲԱՐԼԵԶԻԶՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1937թ. հոկտեմբերի 1-ին, Կահիրեում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1955-60թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանական լեզուների բաժնում: 1961-62թթ աշխատել է Հայաստանի կինոաշխատողների միությունում, 1962-64թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի ամբիոնում, որտեղ 1964-78թթ դասավանդել է: 1978-85թթ եղել է ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետի դեկանը, 1984-2005թթ՝ Ֆրանսերենի ամբիոնի վարիչը, 1985-93թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը (1993թ-ից՝ պրոֆեսոր): 2013թ-ից Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի պրոֆեսոր է: 1996թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակել է շուրջ 75 աշխատություններ, այդ թվում՝ մենագրություններ, բառարաններ, հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ: 2005թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.՝ Ֆրանսիական «Ակադեմիական դափնիներ» շքանշանի, 2014թ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար