
Ամիրդովլաթ Ամասիացի
Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Ալեքսանդր Խուդաբաշյան
Բառարանագիր

Հովհաննես Չամուռճյան
Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան
Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան
Բառարանագիր, պատմաբան

Համբարձում Մազմանյան
Թարգմանիչ

Բենիամին Նուրիկյան
Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան
Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Լիլիթ Բրուտյան
Լեզվաբան

Ալին Գոյան
Երգչուհի
ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

14 սեպտեմբեր, 1937 - 17 հունվար, 2019
Ծնվել է Հայաստանի Թալա (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ) գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ՊԵՏՄԱՏ-ի համակարգում։ Եղել է «Հայէլեկտրամեքառ» ԲԲԸ-ի նախագահը, 2006թ-ից՝ «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիրը, 2007թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է ավելի քան 20 գիրք։ Հրատարակվել են նրա «Առականի» (2000թ.), «Հայդուկներ» (2000թ.), «Մահկանաբերդի արծիվը» (Սևքարեցի Սաքո, 2002թ.), «Նամակ առ Նադիր Շահ» (2006թ.), «Դյուցազնապատում» (Զորավար Անդրանիկ, 2010թ.) և այլ գրքեր: Արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանի, «Աշխատանքի վետերան» մեդալի, ՀՀ ՊՆ «Հովհաննես Բաղրամյան», «Զորավար Անդրանիկ» մեդալների, 2001թ.՝ «Ոզնի» երգիծաթերթի մրցանակի, 2012թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։ Մահացել է Երևանում: