
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԼԱՐԻՍԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

5 սեպտեմբեր, 1937 - 7 հունվար, 2018
Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1966թ.՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ասպիրանտուրան: 1961-63թթ եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից, 1966-70թթ՝ «Երևանի համալսարան» թերթի գրական աշխատող: 1971թ-ից դասավանդել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում: 1991թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է «19-րդ դարավերջի հայ ռեալիստական գրաքննադատության պատմությունից» (1974թ.), «Արևմտահայ քննադատական մտքի պատմությունից» (1982թ.), «Գրական քննադատությունը «Նավասարդ» և «Մեհյան» պարբերականներում» (1988թ.), «Քսաներորդ դարասկզբի արևմտահայ գրական քննադատությունը» (1990թ.) մենագրությունները, դպրոցական դասագրքեր: Եղել է ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող 012 մասնագիտական խորհրդի անդամ: 1999թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, 2007թ. և 2009թ.՝ ԵՊՀ պատվոգրերի, 2014թ.՝ ԵՊՀ հուշամեդալի և ՀՀ նախագահի շնորհակալագրի: Մահացել է Վանաձորում: