Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՆԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԱ

Լեզվաբան

30 ապրիլ, 1923 - 17 փետրվար, 2018

Ծնվել է Մոսկվայում: 1941թ. ընդունվել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ: 1945թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշակերտել է ակադեմիկոս Վ.Շիշմարյովային և պրոֆեսոր Դ.Միխալչիին, այնուհետև անցել է իսպաներենի եռամսյա կուրսեր: 1946-49թթ եղել է օտար լեզուների դասընթացների անգլերեն լեզվի ուսուցչուհի, 1949-54թթ դասավանդել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությանը կից Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: 1954-90թթ աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվագիտական ինստիտուտում, եղել է կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, տեսական լեզվաբանության բաժնի գլխավոր գիտաշխատող: 1975թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1995թ-ից՝ պրոֆեսոր)Ղեկավարել է «Լեզվի տրամաբանական վերլուծություն» հիմնախնդրային խմբի աշխատանքները, խմբագրել և հրատարակել այդ շարքի բազմաթիվ գրքեր: 1990թ-ից եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 2008թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Դասավանդել է անգլերեն, ապա՝ իսպաներեն: 1995թ. արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի: Մահացել է Մոսկվայում: