Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ

Գրականագետ

20 հունիս, 1937 - 19 հունվար, 2021

Ծնվել է Երևանում: Եղել է գրականագետ Էդուարդ Թոփչյանի որդին, գրող Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը: 1959թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-66թթ՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1967-76թթ եղել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1976-79թթ՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը, 1979-94թթ՝ «Նաիրի» հրատարակչության գեղարվեստական արձակի խմբագրության բաժնի վարիչը: 1966թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1994թ-ից ապրել է Լոս Անջելեսում: Ուսումնասիրությունները նվիրված են հայ նոր գրականության և գեղագիտական մտքի պատմության խնդիրներին: Հրատարակվել են նրա «Շիրվանգադեի էսթետիկան» (1963թ.), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971թ.), «Արևմտահայ նեոռոմանտիզմի էսթետիկայի ուրվագիծ» («Հայ էսթետիկական մտքի պատմությունից, 1 գիրք, 1974թ.) աշխատությունները: Հեղինակել է «Հայ նոր գրականության պատմություն» (հատոր 5, 1979թ.), «Հայ քննադատության պատմություն» (հատոր 1-2, 1985թ., 1998թ.) բազմահատորյակների որոշ գլուխների և այլն: Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայաստանում էսթետիկական մտքի զարգացմն ակնարկ» (համահեղինակ, 1976թ.) գիրքը։ Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար