
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

18 փետրվար, 1934 - 3 հունիս, 2020
Միսաք Ավանեսյան
Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում: 1952թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1958թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1958-86թթ աշխատել է Արցախի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում` որպես թղթակից, ապա` գլխավոր խմբագիր: 1986-87թթ եղել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը: Եղել է նաև թատրոնի գեղարվեստական անդամ, ակտիվ մասնակցել խաղացանկի ձևավորմանը, հայերեն թարգմանել ռուս դրամատուրգների պիեսները (Ա.Օստրովսկու «Գեղեցիկ տղամարդը»): Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մասնակցել է 1987թ. Երևանում կազմակերպված համամիութենական ստուգատեսին: 1988-93թթ եղել է «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում «Արցախ») օրաթերթի գլխավոր խմբագիրը, 1993-96թթ՝ Արցախի Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարը, 1995-98թթ՝ «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Հեղինակել է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքներ ու ակնարկներ: Հրատարակվել են նրա «Իմ հին լորենի» (1970թ.), «Գյուղացի մարդիկ» (1977թ.), «Եվ սիրտն ասաց» (1980թ.), «Նարնջագույն գիշերներ» (1983թ.), «Շոգ» (1986թ.) և այլ ժողովածուներ: Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված գրողի «Մենք» (1989թ.), «Գնում ենք արևին դիմավորելու» (1991թ.), «Արցախ իմ, ցավ իմ» (1988թ.) ժողովածուներում: 1990թ. «Մենք» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դ.Դեմիրճյանի անվան մրցանակի, 2004թ. «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուի համար` Արցախի Եղիշեի անվան պետական մրցանակի: 2005-09թթ հրատարակվել է հեղինակի ստեղծագործությունների չորսհատորյակը, իսկ 2006թ. լույս է տեսել նրա «Հարար-հարար» ժողովածուն, 2008-09թթ՝ «Չաստվածների խնջույքը» գիրքը: Արժանացել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, վաստակավոր լրագրողի կոչման և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Մահացել է Ստեփանակերտում: