Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՆԵԼԼԻ ԱՆԱՆՅԱՆ

Գրականագետ

3 ապրիլ, 1938 - 12 դեկտեմբեր, 2011

Ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր Վախթանգ Անանյանի դուստրը: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1969թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող, խմբի ղեկավար: 1999թ-ից դասախոսել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1994թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1999թ-ից՝ պրոֆեսոր): Ուսումնասիրությունները վերաբերում են 19-րդ դարի արևմտահայ արձակին, հայ նորագույն գրականության խնդիրներին, հրատարակության է պատրաստել Վ.Անանյանի «Երկերի» (հատոր 1-4, 1984թ.) ժողովածուն: Հեղինակել է «19-րդ դարի 50-60-ական թվականների արևմտահայ ռոմանտիկական վիպագրությունը» («Գրական դեմքեր», ժողովածու, 1976թ.), «Արևմտահայ վիպագրություն» (1992թ.) աշխատությունները: Կազմել է «Հայ քննադատական մտքի պատմության մատենագիտություն 1974-1920» գիրքը: Մահացել է Երևանում: