Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Արձակագիր, լրագրող

22 օգոստոս, 1938 - 9 մարտ, 2007

Ծնվել է Երևանում: 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1962-67թթ աշխատել է «Երեկոյան Երևան» թերթում որպես գրական աշխատող, 1962-69թթ՝ Հայաստանի ռադիոյի գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում՝ որպես խմբագիր, 1971-73թթ՝ «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ։ 1973թ-ից եղել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրի տեղակալը, Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Դեպուտատը կատարում է իր պարտքը» (1965թ.), «Օտար մտերիմներ» (1968թ.), «Ճամփորդը» (1972թ.), «Ազդանշան» (1976թ.), «Երկար Աբելը» (1980թ.), «Տաք անձրև» (1980թ.), «Հայրենական տուն» (1983թ.), «Առյուծի տարին» (1990թ.), «Հառնող մոհիկաններ» (2000թ.), «Հայրական ձեռագիր» (2003թ.) գրքերը: Ռուսերենից հայերեն է թարգմանել Չանդր Կրիշանի «Շրջված ծառը» (1967թ.), Դանիլո Կիշի «Շունն ու տղան» (1999թ.) երկերը: Նրա երկերը թարգմանվել են ռուսերեն, բուլղարերեն, ֆրանսերեն լեզուներով: 1990թ. և 2002թ. արժանացել է ՀԳՄ ամենամյա մրցանակին, 2003թ.՝ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար