
Վասակ Մադաթյան
Դրամատուրգ

Նիկոլայ Մադաթով
Ճարտարապետ

Վաչե Բագրատունի
Դերասան

Լևոն Չիլինգիրյան
Ջութակահար, դիրիժոր

Շառլ Բերբերյան
Մուլտիպլիկատոր

Գարիկ Մաշկարյան
Ռեժիսոր

Վահրամ Սարգսյան
Կոմպոզիտոր

Լուսինա
Երգչուհի

Նառա Սարգսյան
Դերասանուհի

Սուրեն Առուստամյան
Երգիչ, կիթառահար
ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ

16 սեպտեմբեր, 1937 - 27 մարտ, 2015
Պետրոս Գալայճյան
Ծնվել է Սիրիայի Ալեքսանդրետտա քաղաքում: Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ: Նախնական կրթությունն ստացել է Նշան Փալանչյան ճեմարանում և Անթիլիասի դպրեվանքում: 1960թ. ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսաիանի արևելագիտական ֆակուլտետը: 1957թ-ից ուսուցչություն է արել Ոուբինյան, Սահակյան-Լևոն Մկրտչյան և այլ ուսումնական հաստատություններում: Աշխատակցել է «Շիրակ», «Ահեկան», «Խոսնակ». «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ», «Նաիրի» և այլ պարբերականների: 1965-75թթ եղել է «Նոր սերունդ» մշակութային միության նախագահը: Լույս են տեսել նրա «Նախերգանք» (1968թ.), «Կանաչներու առասպելը» (1977թ.), «Սարդեղութիւն» (1981թ.), «Ծառին ճիչը» (1991թ.), «Միջերկրականի լույսերուն դիմաց» (2004թ.) և այլ բանաստեղծությունների ժողովածուներ, «Հեքիաթ Հայաստանի մասին» (1979թ.), «Ծուէն, ծուէն երիզներ» (1980թ.), «Մայրիներու արմատները» (1986թ.), «Ակնթարթներ մարդու և կյանքի առօրյայեն» (2012թ.) արձակ գործերը: Հեղինակել է նաև գրականագիտական ուսումնասիրություններ («Ակնարկ մը սփիւռքահայ բանաստեղծութեան վրայ», 1970թ., «Արուեստագէտը՝ Թլկատինցի», 1982թ., «Էջեր և նյութեր գրականության», 2012թ.): Եղել է Լիբանանահայ գրողների համախմբումի և քարտուղարության անդամ: Արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2012թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Բեյրութում: