Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ՍԱՆԴՐՈ ԲԵՀԲՈՒԴՅԱՆ

Պատմաբան, բանասեր

18 հոկտեմբեր, 1934 - 8 հունիս, 2004

Ծնվել է Ադրբեջանի Շաքի քաղաքում: 1959թ. ավարտել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, 1968թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1973-2003թթ եղել է Գրականության, արվեստի և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենը, միաժամանակ Հայ եկեղեցու պատմություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Աշխատությունները վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու պատմությանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների, հոգևոր մշակութային նշանավոր գործիչների կյանքին ու գործունեությանը: Հրատարակվել են նրա «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության՝ 1921-1938թթ» (1994թ.), «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության՝ 1866- 1882թթ» (մատենաշար, 13հ., 2004թ.), «Մայր աթոռ Ս. Էջմիածինը Առաջին Հանրապետության տարիներին՝ 1918-20թթ» (գիրք 4, 1997թ.) և այլ աշխատություններ: 2001թ. ստացել է բնության և հասարակության մասին միջազգային ԳԱ հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչման: 2000թ. արժանացել է Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար