ԻՐԻՆԱ ԿԱՐՈՒՄՅԱՆ

Թարգմանիչ

Իրաիդա Կարումյան

Ծնվել է 1932թ. ապրիլի 18-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ‎ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1956թ-ից որպես խմբագիր աշխատել է «Հայպետհրատ» («Նաիրի») հրատարակչությունում։ 1971թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է ավելի քան 30 թարգմանական գիրք՝ հայերենից ռուսերեն, ինչպես նաև անգլերենից հայերեն և ռուսերեն։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «27 գրաքննադատական հոդվածներ» հատընտիրից (3 հատորով, 1969թ.), Րա‎ֆֆու «Դավիթ Բեկ» (1983թ., համահեղինակ՝ Ջ.Կարումյան), Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ» (2004թ.), Կոստան Զարյանի «Միացյալ նահանգներ» (2008թ.), «Անցորդը և նրա ուղին» (2012թ.) և այլ երկեր: 2011թ. թարգմանական գրականության մեջ ունեցած վաստակի համար արժանացել է ՀԳՄ պատվոգրի, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար