ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, երգիծաբան

12 դեկտեմբեր, 1932 - 10 հուլիս, 2019

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի միջազգային հարաբերություններ բաժինը։ Աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում։ Եղել է «Կրոկոդիլ» համամիութենական երգիծական ամսագրի հատուկ թղթակիցը Հայաստանում։ Աշխատել է հանրային ռադիոյում որպես «Փշարմավ» երգիծական հանդեսի խմբագիր։ Եղել է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Հեղինակել է հասարակական սուր հնչեղության բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների ու ֆելիետոնների: 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա գրական ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք օտար լեզուներով։ Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը։ Հրատարակվել են նրա «Լռության լեզուն» (1972թ.), «Բարի մարդը» (արաբերեն, 1999թ.), «Բռնակալի պորտը» (2002թ.), «Բեկված ժպիտներ» (2003թ.), «Խուստուփի արծիվը» (2004թ.), «Շարժվող բեկոր» (2010թ.), «Կսմիթներ» (2014թ.) և այլ գրքեր: 1966թ. «Ամուսնություն երևանյան ձևով» պիեսի համար արժանացել է հանրապետական առաջին մրցանակի։ 2009թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010թ.՝ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար