Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՊԵՏՐՈՍ ԲԵԴԻՐՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1931թ. ապրիլի 7-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1943-46թթ սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1952թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղ և 1955-95թթ դասախոսել է։ Հայոց լեզու և գրաբար է դասավանդել նաև Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտը եղել է լայն։ Նրա աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դարձվածաբանությանը, բառագիտության և ստուգաբանության հարցերին։ Գիտական գործունեության բարձրակետն է համարվում նրա «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», որն իրենից ներկայացնում է հեղինակի 53 տարիների (1958-2011թթ) աշխատանքի արդյունքը։ Այն ներկայացնում է հայերեն 25.310 դարձվածքներ՝ գրական, խոսակցական, բարբառային։ Նյութը քաղված է անցյալի և ներկայիս 734 հեղինակների ստեղծագործություններից (Սայաթ-Նովայից մինչև մեր օրերը), հայրենի և Սփյուռքի ԶԼՄ 130 օրգաններից (ներառյալ հայրենի ռադիո և հեռուստակայաններ)։ 1991թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1990թ-ից՝ պրոֆեսոր): Հրատարակվել են նրա «Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն» (1973թ.), «Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները» (1990թ.) աշխատությունները, «Դարձվածաբանական բացատրական բառարան» (1971թ.), «Ռուս-հայերեն, հայ-ռուսերեն բառարան» (1987թ., համահեղինակ), «Հայերեն շրջասությունների բառարան» (2002թ.), «Հայերենի թևավոր խոսքերի բառարան» (2002թ.), «Հայ-ռուսերեն գործնական բառարան» (2010թ.), «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան» (2011թ.) բառարանները, «Եկէք ճիշդ խօսինք ու գրենք» (1993թ.), «Լեզու նախնյաց» (գրաբարի դասագիրք, 1999թ.), «Հայ լեզուն և մեր խոսքը։ Արևելահայ խոսքի ուղեցույց։ Գործնական» (1999թ.), «Հայոց լեզվից 50 նորացված հարցարաններ» (2002թ., համահեղինակ), «Բառերի խորհրդավոր աշխարհում» (2003թ.) ուսումնական ձեռնարկները։ 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար