
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ՎԱՀԵ ԳՈԴԵԼ

Ծնվել է 1931թ. օգոստոսի 16-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Շվեյցարացի լեզվաբան, հայագետ Ռոբեր Գոդելի և պոլսահայ Մելինե Փափազյանի որդին է, դերասան, ռեժիսոր Արմեն Գոդելի եղբայրը։ 1955թ. ավարտել է Ժնևի համալսարանի պատմագիտական ֆակուլտետը։ 1954թ. հրատարակել է «Խայթոցներ» անդրանիկ գիրքը։ Հեղինակել է շուրջ երկու տասնյակ բանաստեղծական ժողովածուներ. «Մարդը մարդկանց մեջ» (1958թ., արժանացել է Պրահայի միջազգային ուսանողական միության մրցանակին), «Մասնավոր նշաններ» (1969թ.), «Վառվող մոխիրներ» (1970թ.), «Կտրած ստվերներ» (1974թ.), «Փոշիներ» (1977թ.), «Հայկական թղթեր» (1979թ.), «Իրողություն և շարժում» (1983թ.), «Ոսկե ժամ» (1985թ.), «Բնական սահմաններ» (1986թ.), «Ձայն Հայաստանին» (1987թ.) և այլն։ 1967թ. գրված «Հայաստան» պոեմը նվիրված է Հայոց ցեղասպանության (1915թ.) 50-ամյակին։ Թարգմանել և ֆրանսերեն առանձին ժողովածուներով լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի երկերը։ «Ձայն Հայաստանի» ժողովածուով ներկայացրել է հայ բանաստեղծության ծաղկաքաղ։ Գրել է հոդվածներ, ուղեգրություններ, գրախոսականներ` նվիրված Հայաստանին, հայ գրականությանը: Հայ քերթության լավագույն էջերը՝ գողթան երգերից մինչև նոր գրականություն, նրա թարգմանությամբ լույս են տեսել ֆրանսերեն, հաղորդվել են շվեյցարական ռադիոյով։ Գրողի ստեղծագործության մեջ նկատվող հայկականությունը գալիս է ոչ միայն «մայրական ճյուղից»։ Փոքրուց տան մեջ հայերենը ֆրանսերենի և մի շարք այլ եվրոպական լեզուներին հավասար խոսվել է։ Իր պոեզիայի, գրականության շեշտված հայկականության մասին նա խոսել է բազմիցս, իր տարբեր հարցազրույցներում, հոդվածներում անդրադարձել է իր «երկրորդ էությանը», ինչպես անվանում է ինքը։