
Գրիգոր Խլաթեցի
Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Գրիգոր Գապարաճյան
Բանասեր

Հեղինե Ղորղանյան
Օպերային երգչուհի

Սարգիս Խաչատուրյան
Գեղանկարիչ

Հարություն Քյուրդյան
Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց
Արձակագիր

Զոյա Պետրոսյան
Ջութակահար

Վարդգես Պետրոսյան
Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան
Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան
Գրականագետ

Մարիա Գուլեգինա
Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան
Քանդակագործ
ԱՎԱԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ

5 օգոստոս, 1932 - 21 հուլիս, 2010
Ծնվել է Հայաստանի Ելփին գյուղում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում): 1955թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1958-94թթ եղել է ՀՊՄՀ դասախոս, 1973-79թթ՝ նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության, 1985-94թթ՝ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետների դեկանը։ 1991թ. հիմնադրել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան և եղել ռեկտորը։ 2001թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1997թ-ից՝ պրոֆեսոր)։ 1994թ-ից եղել է Փարիզի «Արարատ», 2000թ-ից՝ Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիաների, 1997թ-ից՝ Նյու Յորքի ԳԱ, 1999թ-ից՝ ՀՀ ՄԳԱ-ի անդամ։ Աշխատությունները վերաբերում են հայ նորագույն գրականության հարցերին։ 1999թ. ճանաչվել է ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ»։ Հրատարակվել են նրա «Ժամանակակից գյուղը և վիպագրությունը» 1967թ., «Ավետիք Իսահակյանի սիրերգությունը» 1985թ., «Ավետիք Իսահակյանի հայրենասիրական պոեզիան» 1987թ., «Ավետիք Իսահակյանի պոեզիան» 2000թ., «Ելփին» (գյուղի պատմությունը, 1999թ.) գրքերը: Մահացել է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում: