Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ՄԱՆՎԵԼ ԶՈՒԼԱԼՅԱՆ

Պատմաբան, արևելագետ

30 դեկտեմբեր, 1929 - 19 հունվար, 2012

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան ու բնակություն հաստատել Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1953թ. ավարտել է տեղի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության, 1954թ.՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռոմանագերմանական ֆակուլտետները։ 1954թ. ընդունվել է Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։ Գիտական մասնագիտացումը ստացել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ Տիրապետելով թուրքերենին և այլ օտար լեզուների, ձեռնամուխ է եղել Արևմտյան Հայաստանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման գործին։ 1988թ-ից գլխավորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնը (1982թ-ից՝ պրոֆեսոր)։ Հանդիսացել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ։ Հեղինակել է Հայաստանի և Օսմանյան կայսրության միջին դարերի պատմության ու աղբյուրագիտության վերաբերյալ մի շարք աշխատություններ, այդ թվում և 1995թ. լույս տեսած «Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր)» գիրքը։ Հրատարակվել է նրա «Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում (16-17-րդ դարերի Կանուննամներ)» աշխատությունը (1964թ.)։ Համակողմանի քննարկել է 16-17-րդ դարերում մեծ տարածում ստացած ջալալիների շարժման պատմությունը և հայկական, թուրքական ու բազմալեզու այլևայլ սկզբնաղբյուրների հիման վրա հայագիտական գրականության մեջ առաջին անգամ լուսաբանել ջալալիների շարժման նախադրյալները, ընթացքը և հետևանքները։ 1970թ. ռուսերեն հրատարակվել է նրա «Հայաստանի Հին և միջնադարյան պատմության հարցերը ժամանակակից թուրքական պատմագիտության լուսաբանմամբ» ուսումնասիրությունը, որը նոր նյութերով հարստացված հրատարակվել է նաև հայերեն (1995թ.)։ Հեղինակը բացահայտել է ժամանակակից թուրք պատմագիտության կեղծիքներն ու միտումնավոր մեկնաբանությունները։ 1971թ. Մոսկվայում ռուսերեն լեզվով հրատարակվել է նրա «Հայաստանը 16-րդ դարի առաջին կեսին» աշխատությունը՝ պաշտպանելով որպես դոկտորական թեզ (1974թ.), իսկ 1980թ.՝ «Արևմտյան Հայաստանը 16-17-րդ դարերում» աշխատությունը։ Հրավիրվել է մասնակցելու թուրք հայտնի հեղինակ էվլիյա Ջելեբու ուղեգրության «Սեյահեթ-նամեի», Մոսկվայում բազմահատոր ռուսերեն թարգմանության իրականացմանը, որը և հրապարակվել է 1983թ.։ 1990թ. գրել է «Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների (13-18-րդ դարեր)» աշխատության առաջին գիրքը։ 1990թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1996թ-ից՝ ակադեմիկոս: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար