Ամբրոսիոս Գալֆայան

Բառարանագիր, պատմաբան

Վահան Տեր-Առաքելյան

Երգիչ, թարգմանիչ

Յուրի Յարալով

Ճարտարապետ

Վաղարշակ Կոտոյան

Կոմպոզիտոր

Իրինա Դրամբյան

Արվեստաբան

Ալեքսան Մեխակյան

Արձակագիր, դրամատուրգ

Արմեն Դիվանյան

Կոմպոզիտոր

Արմեն Երկաթ

Օպերային երգիչ, բեմադրիչ

Մուշեղ Գարուկյան

Գրաֆիկ, դիզայներ

Խաչիկ Եղոյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Սոնա Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՅՈՒԶԻ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1986թ. հուլիսի 23-ին, Երևանում: Ավարտել է «Բարիկ-Ա» քոլեջ-դպրոցը: 7 տարեկան հասակից սովորել է երաժշտական դպրոցի վոկալի և դաշնամուրի բաժիններում: Երգել է Է.Ծատուրյանի անվան երգչախմբում: Նույն խմբի համերգներից մեկի ժամանակ կատարել է Ռ.Ամիրխանյանի հեղինակային «Խոհեր» երգը, որի համար մաեստրոյի կողմից պատվոգիր և հրավերք է ստացել` ուսանելու հենց իր մոտ: 10 տարեկան հասակում մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին մրցանակի ու մեկնել ԱՄՆ: Երևան վերադառնալուց հետո, սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2003-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում: 2005թ-ից սկսել է երգել նորաստեղծ «Հայք» խմբում, որը նրան վերադարձրել է երաժշտական աշխարհ: 2009թ-ից շարունակել է անհատ երգչուհու գործունեությունը: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում, տարբեր հեռուստանախագծերի` «Ֆորտ Բոյարդ», «Լավագույններից լավագույնը», «Աջ, թե ձախ» և այլն: Թողարկել է «Նայում ես իմ վրա» (2007թ.) ձայնասկավառակը, նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար