Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ներսես Սարգիսյան

Բանասեր, աղբյուրագետ

Թադեոս Թոռնյան

Բանասեր, աստվածաբան

Թադևոս Ավդալբեկյան

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Օլգա Սանահյան

Արձակագիր, թարգմանիչ

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

Ասիլվա

Գեղանկարչուհի, քանդակագործ

Անտոն Աղայանց

Բեմադրիչ

 

 

 

 

ԵՎԳԵՆԻ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ

Հնագետ, արևելագետ, հայագետ

6 սեպտեմբեր, 1898 - 13 մայիս, 1939

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): 1918թ. ընդունվել է Դոնի համալսարանի ինժեներաֆիզիկական ֆակուլտետ, իսկ 1920թ. տեղափոխվել Դոնի հնագիտական ինստիտուտ։ 1922-25թթ սովորել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի հնագիտական բաժնում։ Աշակերտել է անվանի հնագետ Վասիլի Գորոդցովին և նրա հետ ուսանողական տարիներին մասնակցել պեղումների Կոստրոմայում, Վլադիմիրում և այլուր։ 1926թ-ից եղել է ԽՍՀՄ ԿԸԿ-ին կից ԽՍՀՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային մշակույթների գիտահետազոտական ինստիտուտի կովկասյան բաժնի գերհաստիքային ասպիրանտ։ Նույն թվականին Անդրկովկասում հնագիտական աշխատանքների անցկացման համար մեկնել է Հայաստան և աշխատել Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Ապրել է Երևանում։ Եղել է Հայաստանի պետական թանգարանի և Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի գիտական աշխատող, 1928-33թթ և 1938թ.՝ պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչը։ 1926-27թթ պեղումներ է կատարել Էլարում, մասնակցել Շենգավթի (Հ.Օրբելու հետ), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), Մուխաննաթ թափայի, Կարմիր բլուրի և Հայաստանի այլ հնագիտական հուշարձանների պեղումներին։ Ենթարկվել է ստալինյան հալածանքներին, ձերբակալվել է և գնդակահարվել։ Հետմահու արդարացվել է: