Վարդան Հացունի

Բանասեր, ազգագրագետ

Էմմա Կարապետյան

Պատմաբան, ազգագրագետ

Դավիթ Զալյան

Դիրիժոր

Ռուբեն Անգալադյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Մուղնեցյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Մկրտումյան

Դերասանուհի

Դոն Ասկարյան

Կինոռեժիսոր, լուսանկարիչ

Փոլ Բաղդադլյան

Երգիչ, երգահան

Լևոն Մուրադյան

Թավջութակահար

Աշոտ Քեշյան

Դերասան, կինոռեժիսոր

Լիլիթ Մովսիսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՍՄԲԱՏ ԴԱՎԹՅԱՆ

Թատերագետ, լեզվաբան

23 մայիս, 1858 - 1 հոկտեմբեր, 1926

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Ակն գյուղում: Դասավանդել է Կոստանդնուպոլսում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում: Կազմել և հրատարակել է ուսումնական ձեռնարկներ, նախակրթարանի ուսումնական ծրագրեր: Կոստանդնուպոլսում հիմնել է հայ հրատարակչական ընկերություն: Թղթակցել է 10-ից ավելի պարբերականների: 1898-1900թթ եղել է «Բյուրակն» պարբերականի խմբագիրը: Գրել է հայ թատրոնի պատմությանը նվիրված ուսումնասիրություն (հայերեն և ֆրանսերեն): Մամուլում հրատարակվել է նաև հետևյալ ծածկանուններով` Արծվիկ, Ծվիկ, Ս.Դ., Սիբարիս, Վաղինակ: Հրատարակվել են նրա «Վարժութիւն մանկանց» (1890թ.), «Ընտելարան հայ լեզուի» (1893թ.), «Լրացուցիչ դասընթացք տարրական քերականութեան արդի հայերէնի» (1984թ.), «Ճաշակ նոր գրականութեան» (1910թ.), «Մանկական ոտանաւորներ» (1904թ.) աշխատությունները: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ տեղափոխվել է Հայաստան: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար