Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Եկեղեցական, մշակութային գործիչ

23 մայիս, 1743 - 9 մարտ, 1801

Հովսեփ Երկայնաբազուկ

Ծնվել է Հայաստանի Սանահին գյուղում: Սերել է Զաքարյանների իշխանական տոհմից։ Կրթությունն ստացել է Սանահինում, Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աշակերտել Սիմեոն Ա Երևանցուն, որը 1769թ. նրան ձեռնադրել է եպիսկոպոս, ապա շնորհել արքության տիտղոս ու պատիվ։ 1773թ. կարգվել է ռուսահայոց թեմի առաջնորդ, 1780թ-ից՝ նաև ղրիմահայերի հոգևոր առաջնորդ։ Սատարել է շուրջ 12600 ղրիմահայերի արտագաղթը (1778թ.) Ռուսաստան, նրանց համար հիմնել հինգ գյուղ (Չալթըր, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Թոփթի և Նովիթա) ու քաղաք (1780թ.), օրհնել քաղաքի ծնունդն ու անվանել Նոր Նախիջևան։ Իբրև հմուտ քաղաքագետ յուրաքանչյուր պատեհ առիթով ըստ արժանվույն ներկայացրել է հայ ժողովրդին։ 1780թ. Հովհաննես Լազարյանի հետ մասնակցել է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության և Հայաստանի ազատագրության հարցերի քննարկման համար ռուսական արքունիքում հրավիրված խորհրդակցություններին։ Նույն թվականին խնդրել է ռուսական իշխանություններին արգելել կաթոլիկ քարոզչությունը հայոց մեջ, հատուկ հրովարտակով պարտադրել կաթոլիկ հոգևորականներին իրենց ժամերգությունները կատարել միայն օտար լեզուներով, թույլատրել կաթոլիկ հայերին վերադառնալ Հայ առաքելական եկեղեցի։ Ռուս պետական և ռազմական գործիչ, դիվանագետ Գրիգորի Պոտյոմկինն ընդառաջել է Արղությանին, հրահանգել նահանգապետներին բավարարել նրա խնդիրքը։ 1782թ., ի պատասխան Կովկասի գեներալ-նահանգապետ Պ.Պոտյոմկինի հարցումների, նա ռուսական իշխանություններին է ներկայացրել տեղեկանք հայոց պատմության, նրա ներկայի, սպասելիքների, աջակցության դեպքում ազատագրական պայքարի ելնելու պատրաստակամության և ռուսական օժանդակությունը Հայաստան հասցնելու ուղիների մասին։ 1783թ. հատուկ տեղեկանք է ներկայացրել նաև Արցախի մելիքությունների վերաբերյալ՝ ընդգծելով հայոց պետականությունը Ռուսաստանի գործակցությամբ վերականգնելու նրանց պատրաստակամությունը։ Նույն թվականին կազմել և ռուսական արքունիք է ներկայացրել «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց` Ռուսաց և Հայոց» նախագիծը։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1787-91թթ), Իզմայիլի ազատագրումից հետո 320 տուն հայեր (1650 հոգի) մնացել են անօթևան, մերկ, քաղցած, հուսահատ։ Նրա ջանքերով 1792թ. հիմնվել է հայկական մի նոր քաղաք, որը նրա առաջարկով կոչվել է Գրիգորիուպոլիս՝ Գրիգոր Լուսավորչի անունով։ Նորաստեղծ քաղաքի բնակիչներն իրենց խնամատար հորն են մատուցել թանկագին հնություն՝ հայոց թագավորներին պատկանած, հաջորդաբար փոխանցված դաշույնն ու թուրը։ Ռուսական արքունիքի հանձնարարությամբ մասնակցել է ռուսական զորքերի՝ 1796թ. անդրկովկասյան արշավանքին, գլխավոր հրամանատարին ներկայացրել իր առաջարկություններն ու խորհուրդները, դիմել հայ ժողովրդին՝ օգնելու ռուսական բանակին։ 1799թ. կայսրի հրովարտակով Գրիգորիուպոլսի, Ղրիմի, Աստրախանի, Ղզլարի, Մոզդոկի հայ գաղթավայրերի համար սահմանվել են միասնական արտոնություններ, որոնց մշակման գործում մեծ դեր է կատարել: Եղել է ռուսահայ առաջին տպարանի ստեղծման նախաձեռնողներից, հրատարակչական գործի կազմակերպիչն ու ոգեշնչողը։ Նրա ջանքերով ռուսահայ կենտրոններում (Սանկտ Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան) հրատարակվել է ավելի քան քառասուն անուն գիրք։ Նամակագրական կապեր է ունեցել Ռուսաստանի հայկական գաղթավայրերի ներկայացուցիչների, Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու, Վրաստանի և Հնդկաստանի հայ համայնքների, ռուսական պետական գործիչների, Վրաց Հերակլ 2-րդ և Գեորգի 12-րդ թագավորների, Արցախի մելիքների և բազում այլ գործիչների հետ։ Պահպանվել են նրա առաքած նամակների պատճենները, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են 18-րդ դարի վերջի պատմության ուսումնասիրման համար։ Նա հայ և ռուս եկեղեցիների, ինչպես և եկեղեցականների միջև ստեղծել է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ։ Եկատերինա 2-րդ կայսրուհին նրան շնորհել է ադամանդե խաչ՝ վեղարի համար, և պարեգոտ։ 1800թ. հուլիսի 28-ին Պավել 1-ինի հրովարտակով նա ճանաչվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն չի օծվել. Էջմիածին գնալու ճանապարհին՝ Թիֆլիսում, հիվանդացել է ու վախճանվել։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար