
Գևորգ Ախվերդյան
Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե
Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան
Դրամատուրգ, թատերական գործիչ

Հմայակ Արծաթբանյան
Գեղանկարիչ

Արաքսյա Գյուլզադյան
Երգչուհի

Արաքսի Օհանյան
Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան
Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան
Պատմաբան

Գայանե Մամաջանյան
Գեղանկարչուհի

Լյուդվիգ Ավետիսյան
Գեղանկարիչ

Գևորգ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան
Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան
Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Էրիկ Կարապետյան
Երգիչ
ՋԵՐԳԻԶ ԺԱՄՀԱՐՅԱՆ

7 սեպտեմբեր, 1903 - 22 սեպտեմբեր, 1984
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքում։ 1915թ. փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ տեղափոխվել է Երևան։ 1922-25թթ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1928թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրիչ-ռեժիսոր։ 1930թ. ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1936-50թթ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) դրամատիկական թատրոններում որպես ռեժիսոր։ 1950թ-ից եղել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի ռեժիսոր։ Նկարահանել է «Էջմիածին» (1970թ.), «Հանդիպում հայրենիքի հետ» (1969թ.), «Իմ Հայաստանը» (1964թ.), «Չարբախ գյուղի կոլխոզում» (1956թ.), «Կուսակցության կոչով» (1954թ.), «Երբ ծաղկում են այգիները» (1934թ.), «Ավտոդոր» (1933թ.), «Դեղաբույսեր» (1932թ.), «Այղր լիճ» (1930թ.), «Ո՞վ է մեղավոր» (սցենարիստ, 1930թ.) ֆիլմերը: 1940թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: