
Գերգե Ասաքի
Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց
Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան
Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս
Արձակագիր

Արտակ Դարբինյան
Հրապարակագիր, լրագրող

Արշավիր Խոնդկարյան
Թարգմանիչ

Հովհաննես Թադևոսյան
Գեղանկարիչ

Սարմեն
Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև
Թատերագետ, թատերական քննադատ

Ալեքսանդր Փաշայան
Լեզվաբան

Լուսին Ամարա
Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան
Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գալուստ Գալոյան
Պատմաբան

Գագիկ Հովունց
Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան
Գեղանկարիչ

Բելլա Եսաջանյան
Լեզվաբան

Վերժինե Սվազլյան
Ազգագրագետ, բանահավաք

Գևորգ Մուրադյան
Դիրիժոր

Գայանե Զախարյան
Դերասանուհի

Տիգրան Սանոյան
Թմբկահար

Ալինա Կիրակոսյան
Երգչուհի

Պայքար Չախոյան
Թմբկահար
ԱՂԱՎՆԻ ՓԱՓԱԶՅԱՆ

20 հունվար, 1844 - 30 հունիս, 1913
Աղավնի Վալիտեյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է դերասանուհի Արուսյակ Փափազյանի քույրը: 1852-54թթ ուսանել է Կ.Պոլսի Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1861թ. դեկտեմբերի 17-ին՝ 17 տարեկան հասակում, «Արևելյան թատրոնի» առաջին՝ «Երկու հիսնապետ» ներկայացումով, որտեղ խաղացել է Լաուրայի դերը։ Քրոջ հետ եղել են առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհիները: Խաղացել է հիմնականում բնութագրական-կատակերգական դերեր։ Հանդես է եկել տարբեր թատերախմբերում։ 1863թ-ից խաղացել է Զմյուռնիայի «Վասպուրական» թատրոնում։ Առաջինը եղել է Լինդայի դերը՝ «Էլեոնորա» դրամայում։ Այդ ժամանակ թատրոնի ռեժիսորն էր Ստեփան Էքշյանը։ 1866թ. վերադարձել է Կ.Պոլիս և թատերական գործունեությունն շարունակել վերակազմավորված «Արևելյան թատրոն»-ում և Սերովբե Պենկլյանի երաժշտադրամատիկական թատրոնում։ Խաղացած ներկայացումներից են՝ Մոլիերի «Տարտյուֆ» (Պեռնել), «Երևակայական հիվանդ» (Բելին), «Ժորժ Դանդեն» (Տիկին Սոթանվիլ), «Խաղացողի մը կենաց 30 տարին» (Տիկին Բիրման), Հ.Աճեմյանի «Կոմիտասի ցուցակը» (Կոմիտասի դուստր), Մ.Պեշիկթաշլյանի «Երից ավազակաց» (Պառավ), Վ.Հյուգոյի «Թագավորը զվարճանում է» (Բերնարդա), «Էլեոնորա» (Լինդա), Ռ.Սետեֆճյանի «Կործանումն Ռուբինյանց թագավորության» (Հայկանուշ), Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Պաոլո), Բ.դը Սեն-Պյերի «Պող և Վերգինե» (Պող), «Թերեզա» (Լաուրա), «Կճեագործը» (Կլոթիլդ), «Սերը բժիշկ է» (Լիզեթ), «Մոնթոնի» (Աննա), «Դոն Գրիգորիո» (Լեոնարդա) և այլն: Մահացել է Կոստանդնուպոլսում: