Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

Պատմաբան, լրագրող

21 մայիս, 1927 - 8 օգոստոս, 2005

Ծնվել է Թիֆլիսում: 1950թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Աշխատել է «Սովինֆորմբյուրոյում» և ԽՄԿԿ կենտկոմի միջազգային բաժնում: 1957-61թթ եղել է Ուրուգվայում ԽՍՀՄ դեսպանության մամուլի գործերի կցորդ: Ղեկավարել է մամուլի «Նովոստի» գործակալության Լատինական Ամերիկայի գլխավոր խմբագրությունը: 1971-89թթ եղել է «Նովոստի» գործակալության վարչության փոխնախագահը, ապա՝ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի առաջատար գիտաշխատող, «Նեզավիսիմայա գազետա» (ռուսերեն) թերթի տեսաբան՝ լատինամերիկյան հարցերով, 1989թ.՝ Լատինական Ամերիկայի ժողովուրդների հետ համերաժխության խորհրդային կոմիտեի նախագահը, 1992թ.՝ Լատինական Ամերիկայի հետ համագործակցության ռուսաստանյան կոմիտեի նախագահը: 1978թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1981թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են Լատինական Ամերիկայի երկրների պատմությանը և արդիական հիմնախնդիրներին: Եղել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ակադեմիկոս: Արժանացել է ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության, Վենեսուելայի «Անդրես Բելյո» 1-ին աստիճանի, «Պատվո նշան», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանների, Կուբայի Հանրապետության «Բարեկամություն», «Վետերան-ինտերնացիոնալիստին» (Աֆղանստանում միջազգային պարտքի կատարման համար), «Ռազմական նվիրատվության համար» (Աֆղանստանում միջազգային պարտքի կատարման համար) մեդալների, 1999թ.՝ Ռուսաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար