Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ՄԵՐԻ ՄԱՔՍԱՊԵՏՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

16 հունիս, 1927 - 24 նոյեմբեր, 2012

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: Աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի և Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներում: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1985թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է տասնյակ գրականագիտական աշխատություններ, հոդվածներ, որոնք հրատարակվել են մի շարք պարբերականներում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ռուսերենից և անգլերենից կատարել է թարգմանություններ, որոնք հրատարակվել են գրական հանդեսներում («Արտասահմանյան գրականություն», «Գարուն» և այլն): Նրա կատարած թարգմանությունները (Ի.Շոուի «Հարուստ, աղքատ», Կ.Վոնեգութի «Կապտամորուսը») բեմադրվել են հայկական թատրոններում: Հրատարակվել են նրա «Ռաբինդրանաթ Թագորը հայ գրական մտքի գնահատմամբ» (1975թ.), «Հայ գրողները գեղարվեստական թարգմանության մասին» (1985թ.), «Լևոն-Զավեն Սյուրմելյան: Կյանքը և աշխատությունները» (1990թ.) և այլ աշխատություններ: Թարգմանել է Ա.Գրինբերգի «Ուլյանովների ընտանիքում» (1960թ.), Վ.Բոգոմոլովի «Քառասունչորսի օգոստոսին» (1978թ.), Ա.Ադամովի «Գիշերը ժամը մեկին» (1980թ.), Է.Բարբուի «Փոսորակ» (1982թ.), Վ.Երյոմենկոյի «Սերունդ» (1984թ.), Ս.Զալիգինի «Հարավամերիկյան տարբերակ» (1990թ.) և այլ երկեր: Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մահացել է Երևանում: