ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ

Պետական գործիչ, հրապարակախոս

3 դեկտեմբեր, 1961 - 19 հունվար, 1990

Ծնվել է Երևանում։ 1984թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-87թթ աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ Եղել է Արցախյան շարժման առաջամարտիկներից: Առաջիններից է եղել, որ դուրս է եկել պայքարի Խորհրդային միության դեմ։ 1987թ. Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ: Հիմնադրել և խմբագրել է «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերը։ Առաջինն էր, որ 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990թ. զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996թ. հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով և արժանացել Հայաստանի Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար