Հակոբ Զորյան

Պատմաբան, տնտեսագետ

Նիկոլայ Ատարով

Արձակագիր

Ռոբերտ Անդրիասյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

Գրիգոր Չալիկյան

Դերասան, բեմադրիչ

Էդմոնդ Քիրազ

Ծաղրանկարիչ

Ալբերտ Պապիկյան

Գեղանկարիչ

Արամ Քալանթարյան

Հնագետ, պատմաբան

Դերեկ Շերինյան

Դաշնակահար, երաժիշտ

Հայկո

Երգիչ, կոմպոզիտոր

Գեղեցիկ Աֆունց

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լրագրող, հրապարակախոս

Ծնվել է 1945թ. նոյեմբերի 21-ին, Բեյրութում: Միջնակարգ կրթությունն ստացել է Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան և Հայ ավետարանական կենտրոնական վարժարաններում: Տեղափոխվել է Հայաստան և 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1970-80թթ եղել է Բեյրութի «Զարթոնք» թերթի թղթակից, 1980-90թթ՝ գլխավոր խմբագիրը: 1978թ-ից Ռամկավար Ազատակամ կուսակցության անդամ է, 2009-15թթ եղել է ատենապետը: 1990թ-ից «Ազգ» օրաթերթի (Երևան, 2015թ-ից՝ շաբաթաթերթ) գլխավոր խմբագիրն է: 1990թ-ից անդամակցում է Լիբանանի լրագրողների միությանը, 2002թ-ից՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը և Թեքեյան մշակութային միության վարչությանը: 1998թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում: 1986թ. արժանացել է «Վարդգես և Ռիտա Պալյան» հիմնադրամի մրցանակին, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2009թ.՝ Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար