Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆ

Բանասեր, եկեղեցական գործիչ

24 հուլիս, 1926 - 13 հուլիս, 2005

Հովհաննես Աճեմյան

Ծնվել է Հալեպում: Ավարտել է Հալեպի Հայկազյան վարժարանը, 1938թ.՝ Մխիթարյան հայրերի վարժարանը, 1945թ.՝ Հալեպի ֆրանսիական քոլեջը, 1947թ.՝ Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը, 1951թ.՝ Բրյուսելի համալսարանը։ 1951թ. ստացել է բանասիրության և փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան, ապա՝ պրոֆեսորի կոչում։ 1960թ. պաշտոնավարության է հրավիրվել Երուսաղեմ և 1965թ. ձեռնադրվել եպիսկոպոս, 1975թ.՝ արքեպիսկոպոս։ 1975-86թթ եղել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում։ 1978-94թթ եղել է Հայոց պատրիարքարանի պաշտոնական հանդեսի «Սիոն» ամսագրի խմբագիրը։ 1982թ. հիմնել է Ձիթենյաց լեռան Հայ Աստվածաշնչի կենտրոնը։ 1960-94թթ ժամանակահատվածում եղել է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ և Կալվածոց տեսուչ, լուծել է վանքապատկան հողերի ու կալվածքների իրավակարգի խնդիրը Իսրայելում։ 1994թ. տեղափոխվել է Հայաստան։ 1995-2005թթ եղել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դեկանը։ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետին է նվիրել իր գրադարանը, հիմնել իր անունը կրող մասնագիտացված գրադարան։ Նրա նախաձեռնությամբ 2001թ. հիմնվել են «Աճեմյան մատենաշարը» և աստվածաբանության ասպիրանտական ուսումնառությունը։ Հին Երուսաղեմի պարսպից ներս՝ հայկական թաղամասում, կառուցել է 32 բնակարանով շենք և տրամադրել հայ չքավոր ընտանիքներին, Սբ. Հակոբյանց վանքի (աթոռանիստ) դիմաց Ալեք և Մարի Մանուկյան ժառանգավորաց վարժարանի ու ընծայարանի եռահարկ շենքը՝ կից սրահով, այլ շինություններ։ Դասախոսական գործունեություն է ծավալել Անթիլիասի, Բեյրութի կրթօջախներում և Դպրեվանքում։ Դասավանդել է նաև Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, Փոլատջյան ճեմարանում։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր և շուրջ 150 հոդված, որոնք տպագրվել են «Հասկ», «Սիոն» և «Էջմիածին» հանդեսներում։ Գրքերից հիշատակելի են հատկապես «Գիրք սաղմոսաց Դավթի» (Երուսաղեմ, 1988թ.), «Մայր ցուցակ հայ Աստվածաշնչի ձեռագիրներու» (Լիսաբոն, 1992թ.), «Քերականություն արաբերեն լեզուի» (Բեյրութ, 1951թ.), «Արիստոտելի ստորոգութեանց երկի Դաւիթ Անյաղթի մեկնութիւնը», «Հայերեն Աստուածաշունչը» (Երևան, 2006թ.) և այլն։ 2001թ. սկիզբ է դրել «Աճեմյան մատենաշարին», որով հրատարակվել են բազմաթիվ հետազոտություններ ու սկզբնաղբյուրներ։ 1996թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր: Մահացել է Երևանում, թաղվել է Էջմիածնի Սբ. Գայանե վանքի գերեզմանատանը: Գործում է «Շահե Աճեմյան» բարեգործական հիմնադրամ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար