
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ՎԱՐԴ ՇԻԿԱՀԵՐ

26 դեկտեմբեր, 1926 - 16 հուլիս, 2020
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Դպրոցական տարիներին թղթակցել է ստամբուլյան «Մարմարա» թերթին։ 1944թ. ավարտել է Վենետիկի Մխիթարյան վարժարանը: 1951-57թթ սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ ստանալով սրտի և ներքին հիվանդությունների մասնագետի որակավորում։ 1944-81թթ դասավանդել է Ստամբուլի Մխիթարյան, Եսայան և Ֆերիգյուղի միջնակարգ վարժարաններում։ 1968թ. ստացել է բժշկական գիտությունների դոցենտի կոչում։ Երգել է բնությունը, սերը («Լուսաբաց», «Չորս տող միայն», «Բարի աստղի տակ» ժողովածուներ)։ Գրողի ստեղծագործություններին բնորոշ է հակվածությունը խոհափիլիսոփայական մտածողությանը («Նոյն արեւուն տակ»): Հրատարակվել են նրա «Լուսայգ» (1989թ.), «Մխիթարեանի պարտէզէն» (1992թ.), «Չորս տող միայն» (1993թ.), «Նոյն արեւուն տակ» (1996թ.), «Բարի աստղի տակ» (1999թ.), «Հերկ ու բերք» (2001թ.), «Իմացումներ եւ ապրումներ» (2006թ.), «Երեք ահաւոր փորձանք» (2007թ.), «Թառէ թառ» (2008թ.), «Սպիտակ ամպեր» (2010թ.) գրքերը։ Հրատարակել է նաև բժշկագիտական («Կիսադարեայ պատմութիւն թրքահայ բժշկութեան», 1973-75թթ, «Մեր կենսաբանական ցաւերը եւ Աննա Ասլանի նիւթ Н-3», 1964թ.) և հուշագրական ուսումնասիրություններ («Մխիթարեանի պարտէզէն», 1992թ.): Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից արժանացել է «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանի։ 2016թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Ստամբուլում: