Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՎԱՐԴ ՇԻԿԱՀԵՐ

Բանաստեղծ, բժիշկ

26 դեկտեմբեր, 1926 - 16 հուլիս, 2020

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Դպրոցական տարիներին թղթակցել է ստամբուլյան «Մարմարա» թերթին։ 1944թ. ավարտել է Վենետիկի Մխիթարյան վարժարանը: 1951-57թթ սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ ստանալով սրտի և ներքին հիվանդությունների մասնագետի որակավորում։ 1944-81թթ դասավանդել է Ստամբուլի Մխիթարյան, Եսայան և Ֆերիգյուղի միջնակարգ վարժարաններում։ 1968թ. ստացել է բժշկական գիտությունների դոցենտի կոչում։ Երգել է բնությունը, սերը («Լուսաբաց», «Չորս տող միայն», «Բարի աստղի տակ» ժողովածուներ)։ Գրողի ստեղծագործություններին բնորոշ է հակվածությունը խոհափիլիսոփայական մտածողությանը («Նոյն արեւուն տակ»): Հրատարակվել են նրա «Լուսայգ» (1989թ.), «Մխիթարեանի պարտէզէն» (1992թ.), «Չորս տող միայն» (1993թ.), «Նոյն արեւուն տակ» (1996թ.), «Բարի աստղի տակ» (1999թ.), «Հերկ ու բերք» (2001թ.), «Իմացումներ եւ ապրումներ» (2006թ.), «Երեք ահաւոր փորձանք» (2007թ.), «Թառէ թառ» (2008թ.), «Սպիտակ ամպեր» (2010թ.) գրքերը։ Հրատարակել է նաև բժշկագիտական («Կիսադարեայ պատմութիւն թրքահայ բժշկութեան», 1973-75թթ, «Մեր կենսաբանական ցաւերը եւ Աննա Ասլանի նիւթ Н-3», 1964թ.) և հուշագրական ուսումնասիրություններ («Մխիթարեանի պարտէզէն», 1992թ.): Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից արժանացել է «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանի։ 2016թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Ստամբուլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար