Ալեքսանդր Արղության

Պետական գործիչ, հրապարակախոս

Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍԻԼՎԻ ՎԱՐԴԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1944թ. օգոստոսի 15-ին, Բուլղարիայի Իսկրեց գյուղում: Հայրը հայ է եղել, իսկ մայրը՝ հունգարական ծագումով բուլղարիացի: Եղել է ֆրանսիացի երգիչ, դերասան Ջոնի Հոլիդեի կինը: 1952թ. Սոֆիայից տեղափոխվել է Փարիզ: Ուսանել է «Էլեն Բուշեի լիցեյ» աղջիկների հեղինակավոր հաստատությունում, որտեղ հրապուրվել է ջազով, ռոքով: Մենակատար երգչուհու առաջխաղացումը սկսվել է 1961թ., երբ պայմանագիր է կնքել «RCA» ընկերության հետ և Ժիլբեր Բեկոյի հետ մեկնել հյուրախաղերի: Նույն տարում առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում, որից հետո երկու անգամ ելույթ ունեցել «Օլիմպիա» բեմում: Լայն արձագանք է գտել Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած և երգչուհու կատարած «Ամենագեղեցիկը պարելու է գնում» երգը: Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բեմերում: 2004թ. լույս է տեսել «Ստվերի ու լույսի միջև» նրա կենսագրությունը: Արդեն առաջին շաբաթներին վաճառվել է ավելի քան 200 հազար օրինակ: Գրականության ու արվեստի ոլորտում արժանացել է բազմաթիվ պարգևների: Նույն թվականին, երկարատև ընդմիջումից հետո սկսել է ձայնագրել և ելույթներ ունենալ Ֆրանկոֆոն երկրներում: Զբաղվել է նաև բարեսիրական գործունեությամբ: Նրան շնորհվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Պատվո դեսպան» տիտղոս: Ձայնագրել է բազմաթիվ սկավառակներ, հանդես է եկել մի շարք համաշխարհային հյուրախաղերով: Վաճառել է ավելի քան 30 միլիոն ձայներիզ: 1998թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար