
Վասակ Մադաթյան
Դրամատուրգ

Նիկոլայ Մադաթով
Ճարտարապետ

Վաչե Բագրատունի
Դերասան

Լևոն Չիլինգիրյան
Ջութակահար, դիրիժոր

Շառլ Բերբերյան
Մուլտիպլիկատոր

Գարիկ Մաշկարյան
Ռեժիսոր

Վահրամ Սարգսյան
Կոմպոզիտոր

Լուսինա
Երգչուհի

Նառա Սարգսյան
Դերասանուհի

Սուրեն Առուստամյան
Երգիչ, կիթառահար
ՊԱՏՎԱԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

15 հունվար, 1924 - 6 մայիս, 2012
Ծնվել է Հայաստանի Ներքին Քարվանսարա գյուղում (այժմ՝ ՀՀ Հրազդան քաղաքում): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1950թ. ավարտել է Երևանի հեռական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Խորհրդային գրող», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրերում, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ: 1970թ-ից դավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Նույն թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Գրել է հիմնականում մանուկների համար: Հրատարակվել են նրա «Երեք ոտանի աղվեսը» (1961թ.), «Երախտամոռ քոթոթը» (1967թ.), «Աղբյուր» (1970թ., ռուսերեն), «Ասք Մաշտոցի մասին» (1982թ.), «Իմ աստղերը» (1984թ.), «Փոքրիկ Դավիթը» (1993թ.), «Սուրբ Մաշտոց» (2004թ.) և այլ բանաստեղծական ժողովածուներ, «Ինքնուրույնության և ստեղծագործական կարողությունների զարգացումը գրականության ուսուցման ընթացքում» (1974թ.), «Հայոց լեզվի և գրականության ուսուցման հարցեր» (1980թ.) աշխատությունները: Կատարել է նաև թարգմանչական աշխատանք: Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, մոլդովերեն, ղազախերեն և այլ լեզուներով: 1970թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման, 1987թ.՝ ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի: Մահացել է Երևանում: