Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՌՈԶԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

21 սեպտեմբեր, 1924 - 11 մայիս, 2007

Քնարիկ Պետրոսյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1941-46թթ աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես հերթապահ էլեկտրիկ։ 1949-51թթ սովորել է ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեին կից մարքսիզմ-լենինիզմի համալսարանում։ 1951-53թթ աշխատել է Լենինականի մանարան ֆաբրիկայի բանվորական ակումբում որպես գրադարանի վարիչ։ 1953թ. տեղափոխվել է Երևան։ 1973թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա բանաստեղծությունների, պոեմների հիմնական թեման հայրենիքն է, բնությունը, սերը: Գրողի առաջին բանաստեղծությունը՝ «Նամակ ռազմաճակատից», տպագրվել է 1946թ. Լենինականի «Բանվոր» թերում։ Հրատարակվել են նրա «Ծիածան» (բանաստեղծություններ, 1955թ.), «Սրտի ճամփա» (բանաստեղծություններ, 1958թ.), «Տարբեր ճակատագրեր» (պատմվածքներ, 1959թ.), «Սիրո տավիղ» (բանաստեղծություններ, 1962թ.), «Ծաղկալանջ» (վեպ, 1968թ.), «Ճերմակ թռչուններ» (պատմվածքներ, վիպակներ, 1974թ.), «Փոքրիկ, բարի կախարդուհին» (վիպակ, 1976թ.), «Ֆրագմենտ իմ Զվարթնոցից» (բանաստեղծություններ, 1978թ.), «Աշխարհի լույսն ու մութը» (վեպ, գիրք 1, 1982թ., գիրք 2, 1985թ.), «Ինքնանկար» (1988թ.), «Իմ առասպելը» (1996թ.), «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ արքա» (պոեմներ, 2002թ.) գրքերը: Կատարել է թարգմանություններ ռուսերենից: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար