Միհրան Ասքանազյան

Հրապարակախոս, գրող

Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՀՐԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լեզվաբան

8 նոյեմբեր, 1921 - 8 հունիս, 2005

Ծնվել է Թիֆլիսում: 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականից որպես դասախոս աշխատել բուհում, որտեղ 1978-88թթ եղել է ռուսաց լեզվի ամբիոնի վարիչը: Զբաղվել է ռուսերենի տեսական քերականության, ձևաբանության և բառակազմության փոխհարաբերության, ռուսերենի և հայերենի զուգադրական բառագիտության և ձևաբանության հարցերով: Լույս են տեսել նրա «Իմաստաբանական հակազդեցության տեսակները ձևակազմության և բառակազմության ոլորտում» (ռուսերեն, 1970թ.), «Ակնարկ ռուսերենի ձևաբանության՝ հայերենի ձևաբանության զուգադրությամբ» (ռուսերեն, 1987թ.), «Բառային նշանակության տեսակը և քերականական հարացույցը» (ռուսերեն, 1988թ.) և այլ աշխատություններ: 1975թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1978թ-ից՝ պրոֆեսոր): 1981թ. արժանացել է Հայաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար