ԼԻԼԻԱ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

18 մայիս, 1921 - 27 մայիս, 1998

Ծնվել է Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում: Եղել է բանասեր, պատմաբան Երվանդ Տեր-Մինասյանի դուստրը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի ռոմանագերմանական ֆակուլտետը: Նրա ռուսերեն թարգմանությամբ լույս են տեսել Անահիտ Սահինյանի «Ծարավ» վեպը, «Տատը», «Չար ու բարի օրեր», «Հեքիաթ խռովկանների համար» գործերը, Ժիրայր Անանյանի «Ծովինարի հեքիաթները», Վալտեր Արամյանի «Հետաքրքրասիրություն» և «Արահետներ» պատմվածքները և այլն: 1968թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերենից թարգմանել է նաև Կ.Պաուստովսկու «Պատմվածքներ» (1958թ.), Ֆ.Դոստոևսկու «Դեռահասը» (2003թ.) և այլ երկեր: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար