
Նիկողայոս Արղության
Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան
Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Գեորգի Տուսուզով
Դերասան

Բեհբուտ Շելկովնիկով
Արվեստաբան

Գեորգի Սահակյան
Դերասան

Գեորգի Մինասյան
Երգիչ

Վահագն Գրիգորյան
Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գաբրիել Մանուկյան - Գաբո
Գեղանկարիչ

Մարինե Պետրոսյան
Դերասանուհի

Աշոտ Մուրադյան
Լուսանկարիչ

Ժիրայր Դադասյան
Բեմադրիչ

Արտակ Հերիքյան
Հաղորդավար, լրագրող
ԱՐՄԵՆԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

7 ապրիլ, 1878 - 14 սեպտեմբեր, 1939
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում: 8 տարեկանից երգել է ծննդավայրի եկեղեցում և սովորել վարժարանում: Հռչակվել է որպես «Տարոնի սոխակ»: Հետագայում ուսումը շարունակել է Մշո Սբ. Կարապետ վանքի Ժառանգավորաց դպրոցում, 1890-93թթ` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբում եղել է մեներգիչ: Շուրջ երկուսուկես տարի աշակերտել է Կոմիտասին: 1897թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, երգել Մակար Եկմալյանի երգչախմբում և եղել նրա օգնականը, ապա նշանակվել է եկեղեցու երգչախմբի ղեկավար: 1897թ. մասնակցել է աբդուլհամիդյան ջարդերի դեմ թիֆլիսահայության բողոքի ցույցին, որի պատճառով նրան ձերբակալել և բանտարկել են Մետեխի բանտում, ապա հանձնել թուրքական կառավարությանը: Սակայն երաշխավորությամբ ազատվել է բանտարկությունից: 1898-1900թթ դասավանդել է Մշո Սբ. Կարապետ վանքի Ժառանգավորաց, 1900-04թթ` Կարինի ազգային վարժարաններում, եղել է նաև եկեղեցու դպրապետը: 1904թ. մեկնել է Փարիզ, մասնակցել նորակառույց Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու օծման արարողությանը, նշանակվել է դպրապետ և ղեկավարել եկեղեցու երգչախումբը: 1904-06թթ սովորել է Վենսան դը Էնդիի երգի մասնավոր դպրոցում, վոկալի դասեր առել նշանավոր երգչուհի Պ.Վիարդոյից: 1910թ. ավարտել է Փարիզի կոնսերվատորիան և հրավիրվել Գրանդ օպերա: Առաջին դերերգը եղել է Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ», 1911թ.): 1912թ. հեռացել է օպերային թատրոնից և զբաղվել համերգային գործունեությամբ: Ելույթներ է ունեցել Կահիրեում, Թիֆլիսում, Բաքվում, Կոստանդնուպոլսում և այլուր: 1914թ. մասնակցել է Կոմիտասի կազմակերպած համերգին, այնուհետև հյուրախաղերով շրջագայել մի շարք երկրներում: Հիմնականում երգել է հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգևոր երգեր: Կոստանդնուպոլսում Կոմիտասի մշակած երգերը (հեղինակի նվագակցությամբ), նրա կատարմամբ, ձայնագրվել են սկավառակների վրա: Երգչի գործունեությանը նյութապես օժանդակել է բարերար Ալեքսանդր Մանթաշյանը: 1914-18թթ բնակվել է ԱՄՆ-ում: Համերգներով հանդես է եկել Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, հետագայում` Լոնդոնում, Ժնևում, Անտվերպենում, Ցյուրիխում, Բրյուսելում, Բաղդադում, Կալկաթայում և այլուր: 1930թ-ից բնակվել է Փարիզում, որտեղի հոգեբուժարանում էլ մահացել է: