Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԷՄԱՆՈՒԵԼ ՊԻՎԱԶՅԱՆ

Հայագետ

8 դեկտեմբեր, 1920 - 27 մարտ, 1995

Ծնվել է Հայաստանի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում: 1937թ. ընդունվել Է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ունկնդրել համալսարանում դասախոսող հայագիտության հեղինակություններին։ Ավարտելուց հետո մի քանի տարի ուսուցչությում է արել, ապա՝ 1947թ. ընդունվել է ասպիրանտուրա՝ հայոց հին և միջնադարյան գրականության մեջ մասնագիտանալու։ 1941թ. տպագրվել է նրա անդրանիկ հետազոտությունը՝ «Վահագնի, Արտավազդի, Տորքի առասպելները և նրանց գրական մշակումները»: Թեկնածուական դիսերտացիայի թեմա է ընտրել Մխիթար Գոշի գրական ժառանգության քիչ ուսումնասիրված և գիտական հրատարակության կարևոր մասը՝ առակները։ Նա իր գլխավոր խնդիրներից մեկն է համարել Գոշի անունով հայտնի առակների գիտական բնագրի կազմումը։ Միմյանց հետ համեմատել է ութ ձեռագիր ընդօրինակություն (հնագույնը՝ 1283թ.), խմբավորել ըստ տեսակի (առասպելականք, բարոյականք, ստեղծականք), օժտել այլ ընթերցումներով, կցել առարկայական ցանկ և հրատարակել որպես «Գրական հուշարձաններ» մատենաշարի անդրանիկ հատոր (Երևան, 1951թ.)։ 1987թ. հրատարակվել է «Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» բանասիրական քննություն» գիրքը, որին հաջորդել են տաղերգուներին նվիրված հատորները, որոնցից մեկի՝ Հովհաննես Թլկուրանցու աշխատասիրողը դարձյալ նրանն է (Երևան, 1960թ.)։ Կատարել է նաև բազմաթիվ գրախոսություններ, որոնցից է «Դիտողություններ «Միջնադարյան տաղերգուներ» գիտական մատենաշարի մասին» գրախոսությունը։ Կատարել է նաև խմբագրական աշխատանքներ։ Նրա և Հ.Անասյանի խմբագրությամբ են լույս տեսել Վ.Հակոբյանի կազմած «Կանոնագիրք հայոց» երկու ծավալուն հատորները: Եղել է համալսարանի հայագիտական կենտրոնի հրատարակությունների նախաձեռնողներից մեկն ու խմբագիրը, Ա.Ղանալանյանի «Հայ գրականությունը և բանահյուսությունը» գրքի խմբագրող-ծանոթագրողը։ Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար