Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

13 օգոստոս, 1917 - 1 սեպտեմբեր, 1985

Ծնվել է Հայաստանի Ոսկեվազ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1940թ. ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտի գերմաներեն բաժինը։ 1941-45թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1945-46թթ եվրոպական գրականություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1954-60թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հայաստանի Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1958թ. հրատարակվել է նրա «Միջօրե» բանաստեղծությունների ժողովածուն: 1962-68թթ տեսուչ է եղել Հայաստանի լուսավորության նախարարությունում։ 1969-85թթ խմբագիր է եղել ՀՀ ԳԱ նախագահությանն առընթեր հրատարակչական-խմբագրական խորհրդում։ Թարգմանություններ է կատարել գերմաներենից: 1973թ-ից եղել է Հայաստանի գրողների միության, 1978թ-ից՝ գյոթեագիտական վայմարյան ընկերության անդամ։ Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Ոսկեվազ գյուղում։