
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ

Ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում: 8 տարեկան հասակում տեղափոխվել է Լոս Անջելես: Սովորել է տեղի Ռոզ և Ալեքս Փիլիպոսի հայկական դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում: 1993թ. հանդիպել է Դարոն Մալաքյանի հետ, ում հետ էլ որոշել է նոր ռոք խումբ ստեղծել, որն անվանել են «Սոլի»: Հրավիրել են նաև Էնդի Խաչատուրյանին և Շավո Օդաջյանին: Դարոնի գրած «Վիքթիմս օֆը դաուն» վեպի հիման վրա՝ խումբը անվանել են «Սիսթեմ օֆը Դաուն» («System of A Down»): Խմբի կազմով սկսել է համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհով մեկ: Բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006թ. արժանացել է «Լավագույն ռոք խումբ» մրցանակին: Խմբի տղաների հետ ձայնագրել է 5 ձայնասկավառակ, որոնք վաճառվել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրությամբ: Երգիչը հիմնել է նաև «Սերժիքլ սթրայք» սեփական ձայնագրման ստուդիան: Հանդես է եկել անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Համագործակցելով Թոմ Մորելլոյի հետ` ստեղծել է «Արդարության առանցք» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին` պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆ-ը և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը (1915թ.): 2005թ. միջազգային շրջագայության ժամանակ հանդես է եկել ռեժիսոր Քարլա Կարապետյանի Հայոց Ցեղասպանության (1915թ.) և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող «Ճչացողները» (Screamers) փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է երգչի պապիկի` ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից: 2006թ. խումբը անորոշ ժամկետով դադարել է աշխատանքը, սակայն 2010թ. կրկին վերամիավորվել է և սկսել ձայնագրություններն ու համերգային շրջագայությունները: Խմբի կազմով 4 անգամ ներկայացվել է ամերիկյան երաժշտական հեղինակավոր «Գրեմի» մրցանակին, որից մեկը շահել է: Նկարահանվել է «Սիսթեմ օֆը Դաուն»-ի ավելի քան 10 տեսահոլովակներում: Խմբից դուրս ձայնագրել է «SerArt» (2003թ., Արտո Թունջբոյաջյանի հետ), «Elect the Dead» (2007թ.), «Imperfect Harmonies» (2010թ.), «Harakiri» (2012թ.), «Orca Symphony No. 1» (2013թ.), «Jazz-Iz-Christ» (2013թ.) ձայնասկավառակները: Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ-վոկալիստը: 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալին` Հայոց Ցեղասպանության (1915թ.) ճանաչման պայքարի համար: