Գևորգ Շերենց

Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ

Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան

Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց

Բանաստեղծ

Լիլիա Տեր-Մինասյան

Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց

Երգչուհի

Արամ Նազարյան

Գեղանկարիչ

Արման Ղուկասյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՕՆՆԻԿ ՍԱՐԳԻՍՅԱՆ

Լրագրող, գրականագետ

14 մայիս, 1914 - 30 ապրիլ, 1992

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի Մաղենք գյուղում: 1932թ. ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, 1954թ.՝ Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի արևելագիտական ֆակուլտետը: 1933-87թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սիրիայի, Կիպրոսի և Լիբանանի հայկական վարժարաններում, եղել է Քեսաբի Սեն Ժոզեֆ, Հալեպի Կիլիկյան, Բեյրութի Դեմիրճյան վարժարանների տնօրենը, 1956-91թթ՝ Բեյրութի «Շիրակ» ամսագրի հիմնադիր-խմբագիրը: Սփյուռքի վարժարանների համար կազմել է «Արագած» (համահեղինակ՝ Ա.Սիմոնյան) և «Աշխարհագրութիւն» դասագրքերը: Հեղինակել է նաև բազմաթիվ պատմվածքներ ու գրականագիտական հոդվածներ: 1986թ. արժանացել է Հայաստանի լուսավորության նախարարության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար