
Ստեփանոս Թոխաթցի
Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան
Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո
Բանաստեղծ

Վեներա Հակոբյան
Դերասանուհի

Ռուսեթ Հովհաննիսյան
Գրականագետ

Վահագն Դավթյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան
Պատմաբան

Արթուր Այդինյան
Օպերային երգիչ

Մայք Քոնորս
Դերասան

Միքայել Թարիվերդիև
Կոմպոզիտոր

Գեորգի Գարանյան
Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան
Արվեստաբան

Սիլվի Վարդան
Երգչուհի

Աննա Հեքեքյան
Ռեժիսոր

Արթուր Իսպիրյան
Երգիչ

Հրաչյա Քեշիշյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Արամ Հովհաննիսյան
Կոմպոզիտոր

Անդրանիկ Բերբերյան
Կոմպոզիտոր, դիրիժոր
ԳԵՎՈՐԳ ԲԱՂՋՅԱՆ

14 հոկտեմբեր, 1913 - 23 հոկտեմբեր, 1999
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Լիբանան: Ավարտել է Բեյրութի Արևելյան բանասիրության ինստիտուտը: Դասավանդել է Լիբանանի հայկական և ֆրանսիական ուսումնական հաստատություններում: Հանդես է եկել հրապարակախոսական, պատմագրական, թատերագիտական աշխատություններով: 1968թ. Մոնպելիեյի համալսարանում հանդես է եկել «Հայկական հարցը» թեմայով ատենախոսությամբ և ստացել սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորի գիտական աստիճան: 1970թ. տեղափոխվել է Կանադա և հաստատվել Մոնրեալ քաղաքում: Որոշ ժամանակ ղեկավարել է Կոնկորդիա և Մոնրեալի Քեպեք համալսարանների հայագիտական ուսուցման բաժինները: Նրա աշխատությունները վերաբերում են Հայկական հարցին 1915թ. Հայոց ցեղասպանության իրականացման թուրքական քաղաքականությանը, Թուրքիայի պետական գործիչների ու ժամանակակից թուրքական պատմագրության կողմից Հայկական հարցի պատմության նենգափոխման խնդիրներին: Հրատարակվել են նրա «Arméniens peuples tragiques, Le ргоblémе arménien, du négativisme turc a I'activisme arménien. Où est la solution?» (1985թ.), «L a confiscation par le gouvemement turc, des biens arméniens dits abandonés» (1987թ.), «Réplique à Monsieur L'ambassadeur de Turquie à Ottawa» (1991թ.), «La communauté Arménienne catholique de Montréal» (1992թ.) աշխատությունները: 1977թ. արժանացել է Էղիսաբեթ 2-րդ թագուհու թագադրության 25-ամյակի, 1992թ.՝ Կանադայի կառավարության Կանադական համադաշնակցության 125-ամյակի շքանշանների: Մահացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում: