Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԴԱՆԻԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

2 հոկտեմբեր, 1911 - 199.

Դանիել Անդրիասյան

Ծնվել է Հայաստանի Ուզ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզի Ույծ) գյուղում։ 1925թ. ընտանիքով տեղափախվել է Բաքու։ Սովորել է Բաքվի Պ.Պռոշյանի անվան դպրոցում: 1934թ. ավարտել է Բաքվի մանկավարժական տեխնիկումը, 1953թ.՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (հեռակա)։ 1934թ. աշխատել է Ադրբեջանի Շամախու շրջանի Մադրասա գյուղի միջնակարգ դպրոցում որպես լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1935-39թթ եղել է Բաքվում լույս տեսնող «Սովետական գրող» հայերեն գրական-գեղարվեստական ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Այնուհետև ուսուցչություն է արել Նուխի քաղաքում և Գյոբուլաղ գյուղում: 1938թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1944թ-ից աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1950թ-ից աշխատել է Ադրբեջանի հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ Հրատարակվել են նրա «Սրտի բերքը» (բանաստեղծություններ, 1934թ.), «Հաղթանակ» (պոեմներ, բանաստեղծություններ, ռուբայներ, 1940թ.), «Վտակ» (բանաստեղծություններ, 1946թ.), «Կոմունիզմի ճանապարհին» (բանաստեղծություններ, 1953թ.), «Աղբյուր» (բանաստեղծություններ, 1955թ.), «Մտերմություն» (վիպերգ, 1956թ.), «Բաբախումներ» (բանաստեղծություններ, 1960թ.), «Լուսաբացը սրտերի մեջ» (բանաստեղծությունՆեր, 1965թ.), «Թե ծարավ չես-անցիր գնա...» (բանաստեղծություններ, 1968թ.), «Իմ կյանքի ճամփան» (բանաստեղծություններ, 1973թ.), «Խաղաղ առավոտ» (բանաստեղծություններ, 1977թ.), «Ճամփորդն ու ճամփան» (բանաստեղծություններ, պոեմներ, 1981թ.) գրքերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար