
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

29 հունվար, 1932 - 30 դեկտեմբեր, 1998
Ծնվել է Թավրիզում: 1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական շրջանում ապրել է Էջմիածին քաղաքում, ապա տեղափոխվել Երևան: Աշխատել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական Երգի-պարի անսամբլում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը: Նկարահանվել է «Փեսատես» (1954թ.), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Ում է ժպտում կյանքը» (1957թ.), «Սիրտը երգում է» (1957թ.), «Իմ ընկերոջ մասին» (1958թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «01-99» (1959թ.) գեղարվեստական ֆիլմերում: Աշխատել է Հայաստանի ակադեմիական կապելլայում, 1963թ-ից՝ Էմմա Ծատուրյանի ղեկավարությամբ գործող երգչախմբում: Մահացել է Երևանում: