Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասանուհի

29 հունվար, 1932 - 30 դեկտեմբեր, 1998

Ծնվել է Թավրիզում: 1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական շրջանում ապրել է Էջմիածին քաղաքում, ապա տեղափոխվել Երևան: Աշխատել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական Երգի-պարի անսամբլում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը: Նկարահանվել է «Փեսատես» (1954թ.), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Ում է ժպտում կյանքը» (1957թ.), «Սիրտը երգում է» (1957թ.), «Իմ ընկերոջ մասին» (1958թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «01-99» (1959թ.) գեղարվեստական ֆիլմերում: Աշխատել է Հայաստանի ակադեմիական կապելլայում, 1963թ-ից՝ Էմմա Ծատուրյանի ղեկավարությամբ գործող երգչախմբում: Մահացել է Երևանում: