Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՍՐԱՊՅԱՆ

Բանաստեղծ

28 հուլիս, 1894 - 7 սեպտեմբեր, 1976

Լեոն Հերալդ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքի մոտ գտնվող Բթառիչ գյուղում: Որոշ ժամանակ ապրել և սովորել է Կահիրեում: 1912թ. տեղափոխվել է ԱՄՆ: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ կորցրել է ընտանիքը: Դետրոյթ քաղաքում կարճ ժամանակ աշխատել է մեքենաների գործարաններում: 1920-ական թվականների սկզբին, սովորել է Մեդիսոն նահանգի Վիսկոնսին համալսարանում, որտեղ ընկերացել է ամերիկյան գրող Զոնա Գեյլի և գրական ամսագրի խմբագիր Մարիաննա Մուրի հետ: «Վիսկոնսին» ամսագրում տպագրել է բանաստեղծություններ և ակնարկներ: 1915թ. հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ժամն այս զարթումի»): Հետագայում տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: 1927թ. աշխատել է Նյու Յորքի Հանրային գրադարանում: Մինչև 1930-ական թվականները աշխատակցել է «Հայրենիք», «Նոր երկիր», «Արարատ» պարբերականներին: Նրա «Հորիզոնի հզորությունը» երկը տպագրվել է Էդվարդ Ջ.Օ'Բրիենի 1929թ. «Լավագույն կարճ պատմություններ» ժողովածուում: 1935թ. օգնել է ձևավորել ԱՄՆ-ի Դաշնային գրողների միությունը: Եղել է «Հայ երիտասարդ» անգլերեն շաբաթաթերթի և «Ուսուցում» ամսագրի խմբագիրը: Եղել է ԱՄՆ Կոմունիստական կուսակցության, 1935-43թթ՝ Ամերիկյան գրողների միության անդամ: Նրա «Կյանքից զրկվածները 1915թ-ին» գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանությանը (1915թ.) և անգլերեն առաջին ստեղծագործությունն է այդ թեմայով: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար