Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ՎԱՐԴԳԵՍ ԹԱԹԻԿՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

5 հուլիս, 1888 - 6 ապրիլ, 1973

Ծնվել է Տրապիզոնում։ Ավարտել է տեղի ազգային դպրոցը։ 1907թ. աշխատել է Թիֆլիսում որպես «Մշակ» թերթի գրաշար: Կրել է նաև Ցոլակ, Մոծակ, Մկրատ, Վագր-Թաթ ծածկանունները։ 1910թ. նրա խմբագրությամբ Տրապիզոնում հրատարակվել է «Մոծակ» շաբաթաթերթը։ 1918թ. Հյուսիսային Կովկասում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, ապա Եսենտուկիում աշխատել է որպես ազգությունների հայկական գործերի կոմիսար։ 1925թ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում իբրև մամուլի բաժնի վարիչ։ Եղել է «Անաստված» միության պատասխանատու քարտուղար, հետո «Անաստված» ամսագրի խմբագիրը, 1934թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ, 1936-52թթ՝ Երևանի պատմության թանգարանի տնօրենը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1909թ., Կ.Պոլսի «Կոհակ» ամսագրում: Հրատարակվել են նաև նրա «Մտքեր և պատկերներ» 1919թ., «Կոլխոզի հաղթանակի» (պիես, 1930թ.), «Պատկերներ» 1931թ., «Դեպքեր և դեմքեր» (հիշողություններ, 1961թ.), «Փոթորկալի ճամփաներով» 1970թ. գրքերը։ Մահացել է Երևանում։